Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կենտրոնական բանկը 2 մլն դոլար է վաճառել

Կենտրոնական բանկը 2 մլն դոլար է վաճառել

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկը 12-րդ անգամ դոլարի վաճառքի աճուրդ է անցկացրել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի բաժնից, իրականացվել է 2 մլն ԱՄՆ դոլարի վաճառք` 451.89 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով, սահմանային փոխարժեքը կազմել է 449.79 ՀՀ դրամ` 1 ԱՄՆ դոլարի դիմաց:

Դեկտեմբերի 8-ից հետո, երբ կենտրոնական բանկը հայտարարեց դոլարի վաճառքի աճուրդների անցկացման մասին, արդեն իսկ տեղաբաշխվել է 42 մլն դոլար: ԿԲ-ի կողմից նոր գործիքի ներդրումը նպատակ ուներ կարգավորելու արժութային շուկայում ստեղծված իրավիճակը և հարթելու փոխարժեքի տատանումները: Դեկտեմբերի 8-ին հայտարարված աճուրդի առաջին շաբաթա ընթացքում օրական վաճառքի էր հանվում 6 մլն դոլար, երկրորդ շաբաթվա սկզբին` դեկտեբերի 15-ից, ԿԲ-ը նվազեցրեց առաջարկվող դոլարի ծավալը մինչև 4 մլն, իսկ այս շաբաթ արդեն աճուրդում առաջարվում է 2 մլն դոլար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am