Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ուկրաինայի խորհրդարանը կաշխատի առանց ավանդական ձմեռային արձակուրդի

Ուկրաինայի խորհրդարանը կաշխատի առանց ավանդական ձմեռային արձակուրդի

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի խորհրդարանն այս տարի կաշխատի առանց ավանդական ձմեռային արձակուրդի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Գերագույն ռադայի խոսնակ Վլադիմիր Գրոյսմանը:

«Մենք կաշխատենք առանց դադարի: Կարծում եմ, որ նպատակահարմար կլինի, եթե ընթացիկ նստաշրջանի ավարտը լինի հաջորդ նստաշրջանն սկսվելու օրը»,- ասել Է նա կոմիտեների եւ խմբակցությունների ղեկավարների համաձայնեցման խորհրդի նիստում: 

«Ոչ ոք հանգստի գնալու եւ գործն անավարտ թողնելու իրավունք չունի»,- հավելել է նա:

8-րդ գումարման  Գերագույն ռադայի առաջին նստաշրջանի աշխատանքի օրացուցային պլանը նախատեսում Է, որ աշխատանքի վերջին օրը 2015 թվականի հունվարի 16-ն Է:

Գրոյսմանը նշել Է, որ Ռադան երկրի արտադաշինքային կարգավիճակի վերացման օրենքը կքննարկի ընթացիկ լիագումար շաբաթում, որը բացվում Է դեկտեմբերի 23-ին, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am