Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Ժամանակն Է Ֆրանսիայում «տոտալ պատերազմ» սկսել արմատականների դեմ. Լե Պեն

Ժամանակն Է Ֆրանսիայում «տոտալ պատերազմ» սկսել արմատականների դեմ. Լե Պեն

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Լե Պենը Twitter-ի իր Էջում մեկնաբանելով, երկրի Դիժոն քաղաքում տեղի ունեցած ողբերգությունը, որտեղ ավտոմեքենայի վարորդը, «Ալլահ աքբար» գոչելով, վրաերթի Է ենթարկել 11 մարդու, կոչ Է արել պատերազմ մղել արմատականների դեմ:

«Տոտալ պատերազմ մղել արմատականների դեմ կամ հաշվել անմեղ զոհերին. ընտրություն կատարելու ժամանակն Է»,- գրել Է քաղաքական գործիչը:

Ավելի վաղ Ֆրանսիայի ՆԳ նախարարությունը հայտնել Է, որ Renault Clio-ի ղեկի առջեւ նստած 40-ամյա տղամարդու ինքնությունը պարզված է: Նա ոստիկանությունում հաշվառման մեջ է եղել 1990-ական թվականներին կատարված ոչ մեծ իրավախախտումների համար: Նա հոգեպես անհավասարակշիռ է համարվում եւ ավելի վաղ բժիշկների հսկողության տակ է եղել տեղական հոգեբուժարանում:

Հանցագործը բռնված է, ավտոմեքենայի երկու ուղեւորները թաքնվել են, նրանց որոնում է կատարվում:

ՆԳՆ-ում հայտարարել են, թե առայժմ վաղ է խոսել պատահարի եւ այն միջադեպի միջեւ կապի առկայության մասին, որը դեկտեմբերի 20-ին տեղի է ունեցել Տուր քաղաքում: Այնտեղ իսլամիստը դանակով հարձակվել էր ոստիկանի վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am