Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Բլատերը գուցե չառաջադրվի ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում

Բլատերը գուցե չառաջադրվի ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը գաղտնի խորհրդակցություն է անցկացրել, որտեղ քննարկվել է իր թեկնածության հարցը ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Բի-Բի-Սի-ն հայտնում է, որ խորհրադակցության ժամանակ Բլատերը փաստել է, որ հոգնել է սկանդալներից, խիստ աշխատանքային օրակարգից և 2018, 2022 թվականների աշխարհի առաջնությունների հետ կապված տարաձայնություններից: Բլատերն ընդգծել է նաև, որ դեռ վերջնական որոշում չի կայացրել իր ապագայի վերաբերյալ: ՖԻՖԱ-ի նախագահը իր ծրագրերի մասին վերջնական որոշում կկայացնի 2015 թվականի հունվարին:

78-ամյա Բլատերը ՖԻՖԱ-ի «ղեկին» է 1998 թվականից, հասցրել է 4 անգամ վերընտրվել նախագահի պաշտոնում:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am