Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Դամասկոսի թեմի առաջնորդը Բաշար Ասադի հետ հանդիպմանը խոսել է Ցեղասպանության տարելիցի մասին

Դամասկոսի թեմի առաջնորդը Բաշար Ասադի հետ հանդիպմանը խոսել է 
Ցեղասպանության տարելիցի մասին

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը դեկտեմբերի 21-ին ընդունել է իսլամ և քրիստոնյա կրոնական առաջնորդներին: Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Արմաշ Եպս. Նալբանդյանը Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ հանդիպման ժամանակ իր երախտագիտությունն է հայտնել նախագահին` ընդունելության համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Սրբազանն իր խոսքում անդրադարձել է Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին և կարևորել Սիրիայի արաբ ժողովրդի մարդասեր և փրկարար դերը Մեծ եղեռնի տարիներին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, կրոնական առաջնորդները նախագահին էին այցելել Կրոնի նախարարության ամենամյա համաժողովից հետո: Հանդիպման ընթացքում նախագահ Ասադը նշել է, որ նման հանդիպումները մեծ նշանակություն ունեն ազգային և պատմական մակարդակում և արտացոլում են սիրիական հասարակության ուժն ու միասնականությունը իրենց ողջ կրոնական և էթնիկ հարստությամբ, ինչը հայրենիքի տոկունության հիմքերից մեկն է դաժան պատերազմում:

Ասադը նաև նշել է, որ սիրիացիների գիտակցումը, թե ինչ է իրականում կատարվում Սիրիայում, նոր դռներ է բացում կրոնական գործունեության համար, ինչը պետք է ուշադրության կենտրոնում պահի տարբերությունները ոչնչացնող ֆանատիզմի և իրական իսլամի միջև, որը հիմնված է բարոյականության, սիրո, համագործակցության և հանդուրժողականության վրա: Նախագահը կարևորել է դրանց դերն ազգային հաշտեցման ամրապնդման հարցում:

Մասնակիցներն իրենց հերթին հավաստիացրել են, որ Սիրիան կմնա մշակութային բազմազանության, ազգի միասնականության և ահաբեկչության դեմ պայքարի վառ օրինակ, որը մերժում է ազգին օտար ծայրահեղական գաղափարները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am