Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Ցուրտն ու մառախուղը տրանսպորտային կոլապսի պատճառ են դարձել Հնդկաստանի մայրաքաղաքում

Ցուրտն ու մառախուղը տրանսպորտային կոլապսի պատճառ են դարձել Հնդկաստանի մայրաքաղաքում

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թանձր մառախուղի պայմաններում նվազագույն տեսանելիությունը դեկտեմբերի 22-ի առավոտյան տրանսպորտային կոլապսի պատճառ է դարձել Հնդկաստանի մայրաքաղաքում: Միջազգային եւ միջքաղաքային հաղորդակցությունը գործնականում լիովին կազմալուծված Է, չեղյալ են հայտարարված կամ անորոշ ժամանակով հետաձգվել են շուրջ 40 ավիաչվերթներ եւ ավելի քան 60 գնացքներ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:   

Ըստ Դելիի օդերեւութաբանական դեպարտամենտի հաղորդումների՝ գործնականում անթափանց մառախուղն առաջացել Է ջերմաստիճանի կտրուկ անկման հետեւանքով. դեկտեմբերի 22-ը Դելիում դարձել է ամենացուրտը վերջին հինգ տարվա ընթացքում՝ ըստ Ցլեսիուսի 4,2 ասիտիճան, ինչը չորս աստիճանով ցածր Է նորմայից:

Անցած կիրակի օրը, որը նույնպես դարձել Է ամենացուրտը վերջին 11 տարվա ընթացքում, զոհվել է առնվազն յոթ մարդ, որոնք փորձել են տաքանալ իրենց խրճիթներում, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am