Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Ղրղզստանը եւ ԵՏՄ-ի երկրները ընդհանուր պատմություն եւ ընդհանուր ապագա ունեն. նախագահ Աթամբաեւ

Ղրղզստանը եւ ԵՏՄ-ի երկրները ընդհանուր պատմություն եւ ընդհանուր ապագա ունեն. նախագահ Աթամբաեւ

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը Եվրասիական տնտեսական միությանը եւ Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ համաձայնագրերի ստորագրման նախօրեին վստահություն է հայտնել, որ Ղրղզստանին եւ հանրակցության երկրներին միավորում է ոչ միայն ընդհանուր պատմությունը, այլեւ ընդհանուր ապագան:

«Եվրասիական տնեսական միության երկրները ոչ թե պարզապես մեր տնտեսական գործընկերներն են, այլեւ, նախեւառաջ, ոգով մեզ մոտիկ հարեւաններ: Մենք ընդհանուր պատմություն ունենք, եւ ես վստահ եմ՝ ընդհանուր ապագա»,-ընդգծել է Աթամբաեւը «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում:

Ղրղզստանի նախագահը նաեւ նշել է, որ առանց միասնական տնեսական տարածքի, հանրապետության համար դժվար կլինի, որովհետեւ չի կարելի վաստակել միայն վերաարտահանման հաշվին: «Համաշխարհային փորձը ցույց Է տալիս, որ միայն միավորվելով կարելի է բեկման հասնել: Դա օբյեկտիվ իրողություն Է»,-ասել Է նա:

«Այդ միավորմանն անդամակցելը նոր հնարավորություններ Է բացում տնտեսական զարգացման համար: Ղրղզստանն իր ապրանքների, իր աշխատուժի ազատ տեղաշարժման կարիք ունի: Հարկավոր Է, որ ազատորեն հանրապետություն գան ֆինանսական ռեսուրսներ»,-նշել է Աթամբաեւը:

ԵՏՄ-ի ստեղծման մասին պայմանագիրը Ռուսաստանի, Բելառուսի, ու Ղազախստանի կողմից ստորագրվել Է այս տարվա մայիսի 29-ին Աստանայում: Ավելի ուշ դրան միացել Է Հայաստանը:

Դեկտեմբերի 23-ին Ղրղզստանի ղեկավարությունը պատրաստվում Է պայմանագիր ստորագրել ԵՏՄ-ին միանալու մասին: Նաեւ պլանավորվում Է, որ հանրապետությունը պայմանագիր կստորագրի Մաքսային միությանն անդամակցելու վերաբերալ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am