Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Եգիպտոսը ժամանակավորապես բացել է Գազայի հատվածի հետ սահմանը

Եգիպտոսը ժամանակավորապես բացել է Գազայի հատվածի հետ սահմանը

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսի իշխանությունները որոշում են ընդունել «Ռաֆախ» հսկիչ-անցագրային կետով ժամանակավորապես բացել Գազայի հատավծի հետ սահմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնել է «Ալ-Յամ աս-Սաբիա» լրատվական գործակալությունը:

Ըստ ստացված տվյալների, սահմանային անցակետն աշխատանքները վերսկսել է առավոտյան`պաղեստինյան կողմի խնդրանքով, ինչպես նախորդ անգամ` նոյեմբերի 26-ին, անցակետն այժմ նույնպես կաշխատի երկու օր: Այդ ընթաքում պաղեստինյան տարածք կտեղափոխվի Գազայի բնակիչների համար նախատեսված հումանիտար օգնությունը, բոլոր ցանկացողները կարող են հեշտությամբ հատել սահմանը:    

Արաբական պետությունը Գազայի հետ սահմանը փակել է հոկտեմբերի 24-ին սահմանային անցակետի մոտ տեղի ունեցած արյունալի ահաբեկությունից հետո, որի հետևանքով զոհվեց ավելի քան երեսուն ուժային: Միաժամանակ Սինայ թերակղզու հյուսիսում երեք ամիս տևողությամբ արտակարգ իրավիճակ և պարեկային ժամ հայտարարվեց: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am