Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վառվեցին Գյումրու գլխավոր տոնածառի լույսերը

Վառվեցին Գյումրու գլխավոր տոնածառի լույսերը

ԳՅՈՒՄՐԻ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու գլխավոր տոնածառի լույսերը վառվեցին դեկտեմբերի 20-ին: Տեղի ունեցավ  համերգային ծրագիր՝ գյումրեցի երգիչ-երգչուհիների, պարային խմբերի,  ինչպես նաև Ձմեռ պապի և Ձյունանուշի մասնակցությամբ: Ի դեպ, վերջիններս ժամանեցին ոչ թե ավանդական կառքով, այլ ռետրո-ավտոմեքենայով: Միջոցառման ավարտին մասնակիցների տրամադրությունն էլ ավելի բարձրացրեց շքեղ հրավառությունը:

Այս տարի հանրապետության երկրորդ քաղաքը ամանորյա տոներին պատրաստվել է յուրովի ՝ավելի շքեղ ու գեղեցիկ: Գյումրու քաղաքապետարանի նախաձեռնությամբ, քաղաքի տարբեր հատվածներում, տեղադրվել են  40 տոնածառ ու զարդարանքներ, իսկ կենտրոնական փողոցներում՝ տոնական լուսավորություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց քաղաքապետարանի մամուլի քարտուղար Լիլիթ Մակարյանը, ամբողջ ամանորյա ծախսերի համար համայնքային բյուջեից նախատեսված է շուրջ 9.6 մլն դրամ:

Ի դեպ,  կենտրոնական հրապարակում դեկտեմբերի 31-ին գիշերը՝ ժամը 1-ին ևս տեղի կունենա շքեղ ամանորյա հրավառություն, կհնչի քաղաքապետի շնորհավորական ուղերձը:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am