Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Բորուսիա»-ն պարտությամբ եզրափակեց տարին

«Բորուսիա»-ն պարտությամբ եզրափակեց տարին

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բունդեսլիգայի 17-րդ տուրի շրջանակներում Դորտմունդի «Բորուսիա»-ն հյուրընկալվել էր Բրեմենի «Վերդեր»-ին: «Վերդեր»-«Բորուսիա» 2-1:

Բրեմենցիներից հանդիպման մեկնարկից 3 րոպե պահանջվեց հաշվի մեջ առաջ անցնելու համար: Դավիդ Սելկեի շեշտակի հարվածից հետո գնդակը հայտնվեց Միշել Լանգերակի դարպասում: «Բորուսիա»-ն բաց թողած գնդակից հետո ակնհայտորեն չէր կարողանում վերգտնել խաղը: Երկրորդ կեսում «Բորուսիա»-ի պաշտպանները զիջում էին դիրքերը պաշտպանությունում: Հանդիպման 62-րդ րոպեին Ֆին Բարտելսը կարողացավ կրկնապատկել հաշիվը: Ակնառու էր, «Բորուսիա»-ի ֆուտբոլիստների մոտ պակասում էր ստեղծագործական խաղը: Անկյունայինի խաղարկումից (69-րդ րոպե) հետո «Բորուսիա»-ի ավագ Մատս Հյումելսը գլխի դիպուկ հարվածով կրճատեց հաշվի տարբերությունը: Հետագայում դարպասի գրավում չարձանագրվեց և հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով հօգուտ «Վերդեր»-ին:

Այս տուրից հետո դորտմունդցիները հանգստի են գնում զբաղեցնելով մրցաշարային աղյուսակի նախավերջին տեղը: Նրանք ունեն 15 միավոր:

Յուրգեն Կլոպի սաները խաղադդաշտ կվերադառնանա արդեն հաջորդ տարի: «Բորուսիա»-ի 2015 թվականի առաջին հանդիպումը կկայանա հունվարի 31-ին: «Բայեր»-«Բորուսիա» հանդիպումը կկայանա Լևերկուզենում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am