Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայտնի են ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ խաղարկության հաղթողների անունները

Հայտնի են ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ խաղարկության հաղթողների 
անունները

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվա կինոթատրոնում դեկտեմբերի 20-ին տեղի ունենցավ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ կողմից նախապես հայտարարված խաղարկությունը: Խաղարկությանը մասնակցում էին այն ուսանողները, ովքեր հանդիսանում են Visa Student քարտերի քարտապաններ և նրանք ովքեր օգոստոսի 25-ից մինչև դեկտեմբերի 19-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում ուսման վարձը փոխանցել էին բանկի կողմից տրամադրվող «ուսման վարկի» միջոցով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին բանկի լրատվական ծառայությունից, խաղարկվել է 12 մրցանակ, որոնք ըստ «ուսման վարկ» ստացած ուսանողի ընտրության կարող էին լինել կիսամյակային ուսման վարձ, դյուրակիր համակարգիչ կամ Ipad, իսկ Visa Student քարտապան հանդիսացող հաղթած ուսանողները իրենց ընտրությամբ կարող են ստանալ կիսամյակային ուսման վարձ կամ Samsung Galaxy S 5 Mini Duos բջջային հեռախոս: Ստորև ներկայացնում ենք հաղթող ճանաչված հաճախորդների ցանկը և ևս մեկ անգամ շնորհավորում նրանց:

«Ուսման վարկ» ստացած ուսանողների միջև կայացած խաղարկության արդյունքներով հաղթող ճանաչվեցին Հովիկ Վերանյանը, Ռուզաննա Մաթևոսյանը, Ռոբերտ Սիմոնյանը, Անի Հովհաննիսյանը, Նարեկ Մարգարյանը, Լիլիթ Միրզախանյանը:

Visa Student Քարտապանների միջև կայացած խաղարկության արդյունքում հաղթող ճանաչվեցին Սուքիասյան Հայկը (*8555), Վարդանյան Ջուլիանան (*7745), Համբարյան Հասմիկը (*5433), Ղուկասյան Արուսյակը (*6203), Բադալյան Արևիկը (*8346), Չոբանյան Արամը (*6117):

Մրցանակները կհանձնվեն շահած այն Visa Student քարտապաններին, ովքեր մինչև 31.01.2015 կներկայացնեն ուսանող հանդիսանալու փաստը հավաստող տեղեկանք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am