Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Շախմատը Հայաստանի ազգային կրթական բրենդն է

Շախմատը Հայաստանի ազգային կրթական բրենդն է

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրակրթական դպրոցներում կկազմվեն շախմատի արտադասարանական խմբակներ: Այս մասին լրագրողների հետ զրույցում դեկտեմբերի 20-ին նշեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Աշոտյանի խոսքով՝ շախմատը մեր ազգային կրթական բրենդն է: «Մենք ավարտեցինք եռամյա ծրագրի ներդրումն ամբողջությամբ, և հաշվի առնելով այն մեծ հետաքրքրությունը, որ գոյություն ունի առարկայի հանդեպ, որոշում է կայացվել հինգերորդ դասարանից սկսած՝ 5-9-րդ դասարանների համար թույլ տալ, որպեսզի դպրոցներում գործեն շախմատի արտադասարանային խմբակներ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Արմեն Աշոտյանը:

Նախարարի խոսքով՝ այդ խմբակներ կհաճախեն այն երեխաները, որոնք առարկայի պարտադիր ուսուցման ընթացքում դրսևորել են բարձր առաջադիմություն և ցանկություն ունեն ուսումնասիրել այն որպես ոչ պարտադիր առարկա՝ ավելի խորացված և մասնագիտական առումով: «Մշակվել է համապատասխան ձեռնարկ, որը թույլատրված է օգտագործման համար»,-հավելեց նախարարը:

Շախմատ առարկան նպաստում է սովորողների տրամաբանական մտածողության զարգացմանը, շախմատում զարգանում և կատարելագործվում են սովորողի երևակայությունը, վերլուծական կարողությունները, դրանով իսկ նպաստելով ուսումնական մյուս առարկաների ուսումնասիրմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am