Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Պետրոս Հայկազյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի Ոսկե մեդալով

Պետրոս Հայկազյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի Ոսկե մեդալով

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հոբելյանական երեկո է անցկացվել՝ նվիրված երաժիշտ-մանկավարժ Պետրոս Հայկազյանի 90-ամյակին։ Երեկոյին ներկա են եղել ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքաիսյանը, մանկավարժի տարբեր տարիների սաներ, երաժշտասերներ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը Երևանի քաղաքապետի անունից շնորհավորել է Պետրոս Հայկազյանին և մանկավարժական երկարամյա գործունեության, երեխաների գեղագիտական դաստիարակության գործում ունեցած նշանակալի ավանդի, ինչպես նաև 90-ամյա հոբելյանի կապակցությամբ պարգևատրել Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:

Պետրոս Հայկազյանը 1950 թվականից դասավանդում է Սայաթ-Նովայի ավնավ երաժշտական դպրոցում, 1967-2003 թթ. եղել է այդ դպրոցի տնօրենը, դասավանդում է նաև Պյոտր Չայկովսկու անվան 10-ամյա երաժշտական դպրոցում և մանկավարժական 64 տարիների ընթացքում կրթել է հազարավոր երեխաների, անվանի ջութակահարների, ովքեր հանրապետական ու միջազգային մրցույթների դափնեկիրներ են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am