Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Սահմանամերձ Բերքաբերի մեկ օրը տոն կդարձնի ազգագրական համերգը

Սահմանամերձ Բերքաբերի մեկ օրը տոն կդարձնի ազգագրական համերգը

ԲԵՐՔԱԲԵՐ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզի սահմանամերձ գյուղում դեկտեմբերի 20-ին նախատեսվում են մեծ տոնակատարություն, ազգագրական համերգ եւ պարային ներկայացումներ: Նախաձեռնության հեղինակները «Հայ Ասպետ» հիմնադրամն ու «Սահման» հասարակական կազմակերպությունն են: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Սահման» հասարակական կազմակերպության համանախագահներից Ջորջ Տաբակյանը նշում է, որ միջոցառումը նախատեսվում էր անցկացնել օգոստոսին, սակայն ադրբեջանական կողմի հրահրած սահմանային լարվածության հետեւանքով միջոցառման անցկացումը հետաձգվեց:

«Սա եւս մեկ նախաձեռնություն է` միավորելու քաղաքը գյուղին, մեկնելու սահմանամերձ գյուղ եւ այնտեղի բնակչության համար տոն կազմակերպելու: Նման միջոցառումները շատ կարեւոր են` առաջին հերթին բարոյահոգեբանական, նաեւ գեղարվեստական իմաստով, քանի որ սահմանամերձ գյուղերում ապրող մարդիկ, ցավոք, հիմնականում կտրված են քաղաքային անցուդարձից եւ հաճախ չեն  մշակութային միջոցառումների մասնակիցը դառնում »,- ասաց Ջորջ Տաբակյանը` հավելելով, որ թեպետ, իրենց կազմակերպությունը հիմնականում սահամանամերձ գյուղերում գյուղատնտեսական ծրագրեր է իրականացնում, սակայն մշակութային ծրագրերն էլ օրակարգից դուրս չեն եւ նմանատիպ համերգների անցկացումը նախատեսվում է նաեւ ապագայում: Միջոցառումը կմեկնարկի ցերեկը ժամը 14:00-ին:

«Սահման» հասարակական կազմակերպությունը իր գործունեությունը սկսել է երեք տարի առաջ: Յոթ հոգուց բաղկացած կազմակերպության գործունեության մասին այսօր գիտեն բազմաթիվ միջազգային կազմակերպություններ, հիմնադրամներ, սփյուռքահայեր: Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի խնդիրներն ու դժվարությունները կազմակերպության անդամները ներկայացնում են ամենատարբեր հիմնադրամներին եւ նրանց առաջարկում աջակցել գյուղերում գյուղատնտեսության զարգացմանը: «Սահման»-ի գործունեության արդյունքները վայելում են սահմանամերձ Բերքաբեր եւ Բարեկամավան գյուղերի բնակիչները: Այս երկու գյուղերում 15 ջերմոց է կառուցվել, ինչը նպաստում է կենսամակարդակի բարձրացմանն ու միաժամանակ կանխում արտագաղթը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am