Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գեղարքունիքի մարզում հանրային տրանսպորտի գները չեն աճել

Գեղարքունիքի մարզում հանրային տրանսպորտի գները չեն աճել

ԳԱՎԱՌ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի քաղաքային համայնքներում հանրային տրանսպորտն առաջվա պես շարունակում է աշխատել առանց սպասարկման գների բարձրացման եւ անխափան, չնայած մարզի գազալցակայաններից շատերը գազի լիցքավորման գինը մեկ խորանարդ մետրի դիմաց հասցրել են 230-250 դրամի՝ թանկացնելով մինչեւ 70-80 դրամով: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, տաքսիները եւ երթուղային տաքսիները բնակչությանն սպասարկում են գործող գներով, եւ որեւէ կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր գործող գներից ավելի գներով քաղաքացիներին ծառայություն չի առաջարկել, չնայած այն հանգամանքին, որ մարզի որոշ գազալցականաններում բարձրացրել են գազի գինը: Հակառակ սրան, Սեւան քաղաքի տարածքում գործող գազալցակայանների մեծ մասում 1 խորանարդ մետր գազի արժեքը շարունակել է պահպանվել 170-180 դրամի սահմաններում, իսկ Գավառում այն 230 դրամ է:

 

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am