Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սամվել Տեր-Սահակյանը երկրորդ էր Ալ Էյնի արագ շախմատի մրցաշարում

Սամվել Տեր-Սահակյանը երկրորդ էր Ալ Էյնի արագ շախմատի մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 19  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ շախմատիստ Սամվել Տեր-Սահակյանը Ալ Էյնի արագ շախմատի մրցաշարում երկրորդն էր: 

Գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը ԱՄԷ-ի Ալ Էյն քաղաքում ընթացող փառատոնի շրջանակներում անցկացված արագ շախմատի մրցաշարում յոթ հնարավորից վաստակեց 6 միավոր եւ գրոսմայստեր Սալեհ Սալեմի (ԱՄԷ) հետ բաժանեց 1-2-րդ տեղերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Armchess կայքը:  Լրացուցիչ ցուցանիշներով` Տեր-Սահակյանին շնորհվեց երկրորդ մրցանակը: Լեւոն Բաբուջյանը հաղթողից ետ մնաց կես միավորով: Արման Փաշիկյանը վաստակեց 5, Տիգրան Լ. Պետրոսյանը, Հովիկ Հայրապետյանը, Մանուել Պետրոսյանը` 4,5-ական միավոր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am