Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Աշխարհում խոշորագույն Amazon ինտերնետ-մանրավաճառը շտապ առաքման ծառայություն Է գործարկել

Աշխարհում խոշորագույն Amazon ինտերնետ-մանրավաճառը շտապ առաքման ծառայություն Է գործարկել

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում խոորագույն Amazon ինտերնետ-մանրավաճառը հայտարարել է Նյու Յորքի Մանհեթենի շրջանում Prime Now անվանմամբ շտապ առաքման ծառայության գործարկման մասին: Այս ծառայության օգտատերերը կարող են ապրանքներն ստանալ պատվերի զետեղման պահից մեկ ժամվա ընթացքում: Շտապ առաքումը տարածվում Է ավելի քան 25 հազար անուն բազային ապրանքների վրա, ներառյալ թղթե անձեռոցիկները, շամպունը, գրքերը, խաղալիքները, մարտկոցիկները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է տեղակայել սմարթֆոնների համար Prime Now  հավելվածը: Մեկ ժամվա ընթացքում առաքումն արժե 7,99 դոլար: Իսկ եթե գնորդը պատրաստ Է սպասելու երկու ժամ, ապա այն դառնում Է անվճար:  

Ծառայությունը մատչելի Է առավոտյան ժամը 6-ից մինչեւ գիշերվա 12-ը: Վերջերս Amazon ինտերնետ-մանրավաճառը գրասենյակների եւ պահեստների համար 12-հարկանի շենք Է վարձակալել Մանհեթենի կենտրոնում: Հեց այդտեղից Է իրականացվում շտապ առաքումը: Գլոբալ գործառնությունների գծով ընկերության փոխնախագահ Դեյվ Քլարկի խոսքով՝ հաջորդ տարվանից նոր ծառայությունից կարող են օգտվել ԱՄՆ-ի նաեւ այլ քաղաքների բնակիչներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am