Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Բաքվում աշակերտն ինքնասպանություն է գործել

Բաքվում աշակերտն ինքնասպանություն է գործել

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվի թիվ 231 դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ Նիջաթ Ալիբալա օղլու Ռզաեւը (ծնվ. 2000 թ.) ինքնասպանություն է գործել սեփական տանը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է APA լրատվական գործակալությունը` հղում կատարելով Բաքվի Փիրալլահի շրջանային ոստիկանական բաժանմունքին:

Անչափահասի ինքնասպանության դիմելու պատճառները դեռեւս հայտնի չեն: Փաստի առնչությամբ հետաքննություն է սկսվել:

Ադրբեջանի իշխանությունները երկրում ինքնասպանությունների պաշտոնական վիճակագրություն չեն հրապարակում, սակայն, ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն` 2014 թ. այդ երկրում արդեն 226 ինքնասպանության դեպք է տեղի ունեցել, որոնցից 16-ն անչափահասներ են եղել:13 ինքնասպանության դեպք էլ գրանցվել է Ադրբեջանի զինված ուժերում:

Ադրբեջանում այս տարվա ընթացքում ինքնահրկիզման են դիմել արդեն 13 քաղաքացիներ, որոնցից 7-ը` ղարաբաղյան պատերազմի հաշմանդամներ: Նրանք այդ քայլին են դիմել իրենց իրավունքները իշխանություններից կողմից խախտվելու, կաշառք պահանջվելու եւ այլ պատճառներով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am