Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Դոլար արդեն կարելի է գնել 466.71 դրամով

Դոլար արդեն կարելի է գնել 466.71 դրամով

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բանկերում և փոխանակման կետերում դոլարի փոխարժեքն կրկին նվազում է: Առավոտից մինչ այս պահը դոլարն էժանացել է 30.59 դրամով` կազմելով միջինը 466.71 դրամ: Ընդ որում, բանկերում դոլարի վաճառքի համար սահմանված նվազագույն գինը 450 է, առավելագույնը` 490 դրամ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` եվրոյի վաճառքի փոխարժեքը նվազել է 41.98 դրամով: Բանկերը եվրոն գնում են միջինում 531.22 դրամով և վաճառում` 582.81 դրամով: Եվրոյի համար նվազագույն գինը 554 դրամ է, իսկ առավելագույնը` 605 դրամ:
Երեկվա համեմատ 0.47 դրամով բարձրացել է ռուբլու փոխարժեքը: Բանկերը ռուբլին առնում են միջինում 7.04 դրամով և վաճառում` 8.21 դրամով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am