Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կանադական կազմակերպությունը կօժանդակի Գլենդելում հայկական թանգարանի կառուցմանը

Կանադական կազմակերպությունը կօժանդակի Գլենդելում հայկական 
թանգարանի կառուցմանը

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի կանադական Lord Cultural Resources կազմակերպությունը սկսել է մշակել Գլենդելում կառուցվելիք հայկական թանգարանի ընդհանուր նախագիծը` դրանով նպաստելով այս ծրագրով հետաքրքրված ճարտարապետներին ընտրելու աշխատանքին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ասպարեզ» պարբերականը:

1981 թվականին հիմնադրված այս ընկերությունը թանգարաններ ծրագրելու և մշակութային ժառանգության պահպանման մեջ մասնագիտացված աշխարհի կարևորագույն հաստատություններից է: Այն 52 երկրներում իրականացրել է 2 հազար և ավելի ծրագիր` այդ թվում և Նյու Յորքի սեպտեմբերի 11-ի հարձակումներին նվիրված թանգարան-հուշարձանն ու Կանադայի Մարդու իրավունքների թանգարանը:

Արևմտյան ԱՄՆ-ի Հայոց ցեղասպանության 100-րդ ամյակի ոգեկոչման միացյալ հանձնախումբը նախատեսում է հաջորդ տարի Գլենդելում կառուցել Ամերիկահայության թանգարան: Ներկայում հանձնախումբը ճարտարապետի փնտրտուքների մեջ է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am