Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Ֆաթիհ Աքընը Գերմանիայի նախկին թուրք պատգամավորի հետ վիճել է Հայոց ցեղասպանության հարցով

Ֆաթիհ Աքընը Գերմանիայի նախկին թուրք պատգամավորի հետ վիճել է Հայոց 
ցեղասպանության հարցով

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խզում» (The Cut) ֆիլմի ռեժիսոր, թուրք ծագում ունեցող գերմանացի Ֆաթիհ Աքընը Ցեղասպանության թեմայով փոքրիկ վիճաբանություն է ունեցել Գերմանիայում նախկին թուրք պատգամավոր Հաքքը Քեսքինի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:

Աքընը պահանջել է Քեսքինից, որ վերջինս իրեն հանի էլեկտրոնային փոստի ցուցակից: «Առանց իմ ցանկության Ձեր ուղարկած քաղաքական բովանդակությամբ հայտարարություններն արդեն չեմ ցանկանում ստանալ: Ես 1915 թվականի դեպքերը որակում եմ որպես Ցեղասպանություն: Զգում եմ, որ ստիպված եմ Ձեզ նման պատասխան ուղարկել ձեր իսկ տեսակետների և առանց իմ ցանկության ինձ ուղարկած նամակների համար: Կարծում եմ, որ տեղյակ եք «Խզում» ֆիլմից և դրա բովանդակությունից: Գուցե նաև տեղեկացված եք այս թեմայով ԶԼՄ-ներին հայտնածս տեսակետների վերաբերյալ: Ես Ձեզ հետ նույն տեսակետը չեմ կիսում»,- ասել է Աքընը:

1968 թվականից ի վեր Գերմանիայում բնակվող Հաքքը Քեսքինը հայտնի է Հայոց ցեղասպանության մասին իր հակահայկական տեսակետներով: Ավելի վաղ նա այս թեմայով առաջարկել էր. «Խնդիրը թողնենք պատմաբաններին, թող հանձնաժողով ստեղծվի, որը կբացի ու կուսումնասիրի արխիվները»:

«Խզում» ֆիլմի սցենարի հեղինակներն են հենց ինքը` ռեժիսորը, և Մարտիկ Մարտինը: Ֆիլմը պատմում է Ցեղասպանությունը վերապրած հայ մարդու` Նազարեթ Մանուկյանի մասին, ով տարիներ անց հանկարծակի իմանում է, որ իր զույգ աղջիկները հնարավոր է ողջ են մնացել և սկսում է նրանց փնտրտուքները: Ֆիլմում նկարահանվել են Արսինե Խանջյանը, Սիմոն Աբգարյանը, Ակին Ղազին և այլք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am