Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հալեպի հայկական դպրոցներում տոնական միջոցառումներ տեղի կունենան

Հալեպի հայկական դպրոցներում տոնական միջոցառումներ տեղի կունենան

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեև Հալեպում Ամանորի մոտալուտ գալուստը հուշող որևէ երևույթ չկա և  մարդիկ տոնական տրամադրություն չունեն քաղաքում տիրող մթնոլորտի պատճառով, այնուամենայնիվ, հայկական դպրոցներում և ակումբներում տոնական միջոցառումներ են նախատեսվում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հալեպի մեր աղբյուրը՝ ավելացնելով, որ միջոցառումները տեղի կունենան զուսպ և զգույշ: Աղբյուրի տեղեկացմամբ` քաղաքում կրկին էլեկտրաէներգիայի խնդիր կա:

Նա նաև նշեց, որ դեկտեմբերի 17-ին մեծ հանդիսություն է տեղի ունեցել Դաշնակցության 124-ամյակի առիթով: Հանդիսությունից հետո հացկերույթ է կազմակերպվել: «Գանձասար» թերթի խմբագրությունից տեղեկացանք, որ տոնակատարությունը կրել է «124 տարի մտքի, կամքի և խղճի երթ» կարգախոսը:

Հանդիսությանը ներկա են եղել ՀՀ Հալեպի գլխավոր հյուպատոսը, ՀՅԴ բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը, հալեպահայ կազմակերպությունների, Բերիո թեմի ազգային իշխանությունների և հալեպահայ միությունների ներկայացուցիչները, այս առիթով Քեսաբից, Լաթաքիայից, Ղամիշլիից, Դամասկոսից մեծ թվով հայեր են ժամանել: Ներկաներին ցուցադրվել է տեսաերիզ ՀՅԴ պամության մասին: Ապա իր ելույթով հանդես է եկել Հրանտ Մարգարյանը:

ՀՅԴ 124-ամյակի հանդիսությունը փակվել է «Մշակ Բանվոր» քայլերգով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am