Պուտինն ուրախ կլինի Մոսկվայում ընդունելու Վրաստանի նախագահին կամ վարչապետին
ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը պատրաստ Է Մոսկվայում ընդունել Վրաստանի նախագահին կամ վարչապետին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 18-ին հայտարարել Է մեծ մամուլի ասուլիսում:
«Եթե Վրաստանի ղեկավարությունը հնարավոր համարի, ուրախ կլինենք վրացական ղեկավարության ցանկացած ներկայացուցչի՝ եւ նախագահին, եւ վարչապետին, տեսնել Մոսկվայում»,-ասել Է նա:
Պուտինը հիշեցրել Է, որ ՌԴ-ն եւ Վրաստանը կարողացան ընդհանուր լեզու գտնել Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը Ռուսաստանի միանալու շուրջ բանակցությունների ժամանակ: Թբիլիսին դրան չի խոչընդոտել, իսկ Մոսկվան ՌԴ-ի շուկան բացել Է վրացական ապրանքների համար: «Դա շատ լավ քայլ Էր»,-ասել Է նա, նշելով, որ Ռուսաստանը հետագայում Էլ պատրաստ Է զարգացնել համագործակցությունը: Պուտինը Վրաստանի հետ հարաբերություններում կոչ Է արել ելնել առկա իրողություններից եւ առաջին փուլում հաստատել ուղղակի շփումներ եւ քաղաքական երկխոսություն, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում