Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Մեկնարկել է «Ամերիա Սերունդ» 4-րդ ծրագիրը

Մեկնարկել է «Ամերիա Սերունդ» 4-րդ ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկել է երիտասարդների շրջանում մեծ հետաքրքրություն վայելող «Ամերիա Սերունդ» ծրագիրը, որը յուրաքանչյուր տարի կազմակերպվում է «Ամերիաբանկ»-ի կողմից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Ամերիաբանկ» ՓԲԸ-ից, «Ամերիա Սերունդ» 4-րդ ծրագրիը նախատեսված է 20-25 տարեկան նորավարտ երիտասարդների համար, ովքեր ունեն մեծ ցանկություն և պատրաստակամություն կառուցելու իրենց կարիերան բանկային համակարգում:

«Ամերիա Սերունդ» ծրագրի ընտրական փուլը բաղկացած է 3 հիմնական ենթափուլերից` տեստավորում, խմբային, այնուհետև` անհատական հարցազրույց: Նշված փուլերը հաջողությամբ հաղթահարած դիմորդների հետ կկնքվի ուսնակության պայմանագիր 3 ամիս տևողությամբ, իսկ տեսական և գործնական ուսուցման փուլերը հաջողությամբ ավարտած ուսնակներին կներկայացվի աշխատանքի առաջարկ: Վերապատրաստման ամբողջ ընթացքում Բանկը կվարձատրի ծրագրի մասնակիցներին:

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է «Ամերիաբանկ»-ի պաշտոնական կայքում լրացնել համապատասխան դիմում-հայտը, կցել մոտիվացիոն նամակ, իսկ առավել ստեղծագործ երիտասարդները կարող են պատրաստել մոտիվացիոն տեսահոլովակ (մինչ 1 րոպե տևողությամբ)  և մինչև 2015թ. հունվարի 18-ը ներառյալ ուղարկել generationA@ameriabank.am հասցեով:

Նախորդ տարիներին անցկացրած «Ամերիա Սերունդ» երեք ծրագրերի արդյունքում 70 երիտասարդ արդեն աշխատում է «Ամերիաբանկ»-ի տարբեր ստորաբաժանումներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am