Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Իրանցի զինվորականները խոշոր վարժանքներ կանցկացնեն Օրմուզի նեղուցում

Իրանցի զինվորականները խոշոր վարժանքներ կանցկացնեն Օրմուզի նեղուցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանցի զինվորականները հաջորդ շաբաթ լայնածավալ վարժանքներ կկազմակերպեն Օրմուզի նեղուցում, որը Պարսից ծոցը միացնում Է Օմանի ծոցի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 18-ին հաղորդել է Իրանի պետական հեռուստատեսությունը:

Զորավարժությունները կանցկացվեն 2,2 միլիոն քառակուսի կիլոմետր տարածքի վրա եւ կընդգրկեն նաեւ Օրմուզի նեղուցի արեւելյան ջրատարածքը, ինչպես նաեւ նեղուցի հարակից շրջանները:

Վարժանքները կսկվեն դեկտեմբերի 25-ին եւ կտեւեն մեկ շաբաթ:

Դրանց կմասնակցեն Իրանի ռազմաօդային եւ ռազմածովային ուժերը, ցամաքային զորքերը, ինչպես նաեւ Իրանական հեղափոխության պահապանների կորպուսը: Իրանցի զինվորականները, մասնավորապես, նոր զենք կփորձարկեն:

Օրմուզի նեղուցը ռազմավարական կարեւոր դիրք Է գրավում, դրանով Է անցնում նավթի համաշխարհային հոսքի շուրջ 20 տոկոսը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am