Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է «Արմենպրես»-ին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է «Արմենպրես»-ին

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է «Արմենպրես» պետական լրատվական գործակալությանը` հիմնադրման 96-րդ տարեդարձի կապակցությամբ: «Վստահաբար կարող եմ ասել, որ ստեղծման օրվանից սկսած գործակալությունն իր կարևոր դերակատարումն է ունեցել ինչպես մեր երկրի քաղաքական և տնտեսական, այնպես էլ հասարակության կյանքի զարգացման գործում: Օպերատիվությամբ, հանրայնացվող օբեյտիվ ու անաչառ տեղեկատվությամբ, հասարակությանը հուզող բազում հարցերի բարձրացման և դրանց պատասխանները ստանալուն հետևողականորեն հետամուտ լինելու ձեր որդեգրած քաղաքականությունը հիրավի իր կարևոր դերակատարումն է ունեցել նաև մեր նորանկախ պետության կայացման գործում: «Արմենպրես»-ին և արմենպրեսականներին սրտանց մաղթում եմ հավատարիմ մնալ իրենց կոչմանն ու նույն նվիրումով շարունակել  մեր երկրի և մեր սիրելի մայրաքաղաքի զարգացմանն ու հզորացմանը նպաստելու իրենց ազգանպաստ գործունեությանը»,-ասված է քաղաքապետի շնորհավորական խոսքում:

Դեկտեմբերի 18-ն «Արմենպրես»-ի հիմնադրման օրն է: 1918թ. Հայաստանի Ազգային խորհրդի հենց այդ օրվա նիստի արձանագրությունում ազդարարվեց Հայաստանի նորանկախ պետության համար մեծ իրադարձություն հանդիսացող Հայաստանի հեռագրական գործակալության ծնունդը: Վերջինիս հիմնման վերաբերյալ առաջին օրենքի ընդունմամբ երկրի բոլոր պետական ու հասարակական հիմնարկները պարտավորվել են տեղեկություններ տալ գործակալությանը, ընդ որում` արգելվել է նախքան դրանք գործակալությանը հաղորդելը տալ մասնավոր անձանց կամ հաստատություններին, ինչպես նաեւ գործակալության հեռագրերի արտատպումն այլ հրատարակություններում` բաժանորդ թերթերում դրանց հրապարակումից հետո 48 ժամվա ընթացքում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am