Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Կենտրոնական բանկի դոլարային հերթական աճուրդը չի կայացել

Կենտրոնական բանկի դոլարային հերթական աճուրդը չի կայացել

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկի կողմից իններորդ անգամ  հայտարարվել է 4 մլն ԱՄՆ դոլարի վաճառքի աճուրդ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին  Կենտրոնական բանկի տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի բաժնից, ՀՀ առևտրային բանկերի կողմից ԱՄՆ դոլարի նկատմամբ պահանջարկ չի ներկայացվել: Դեկտեմբերի 17-ին ՀՀ կենտրոնական բանկն իրականացրել էր 4 մլն ԱՄՆ դոլարի վաճառք` 570.58 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով, իսկ սահմանային փոխարժեքը կազմել է 567.65  ՀՀ դրամ` 1 ԱՄՆ դոլարի դիմաց:  Դեկտեմբերի 16-ի համեմատ դոլարի միջին փոխարժեքն ավելացել  էր 44.26 դրամով:

Դեկտեմբերի 17-ին դոլարի առքուվաճառք չի կատարվել «Նասդաք Արմենիա» բորսայում, և օրվա ժամը 16:45-ի դրությամբ` նախորդ օրվա համեմատ Հայաստանի բանկերում ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը նվազել է 48.94 դրամով` կազմելով 453.95 դրամ, իսկ վաճառքինը` 33.83 դրամով և կազմել 497.48 դրամ: 

Դեկտեմբերի 8-ից հետո ԿԲ-ն տեղաբաշխել է 42 մլն դոլար:

Արժութային շուկայում ստեղծված իրավիճակը կարգավորելու, փոխարժեքի տատանումները հարթելու և արտարժութային շուկայում հավասարակշռությունը վերականգնելու նպատակով ՀՀ կենտրոնական բանկը դեկտեմբերի 8-ից սկսած մինչև տարեվերջ որդեգրել է նոր մոտեցում. ամեն օր սակարկությունների  միջոցով իրականացվում են արտարժույթի վաճառքներ` նախապես հայտարարված առավելագույն սահմանաքանակով։ Մինչ դեկտեմբերի 15-ը օրական վաճառքի ծավալը 6 մլն ԱՄՆ դոլար էր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am