Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Հնդկաստանն ուղեծիր Է դուրս բերել իր ամենածանր հրթիռը

Հնդկաստանն ուղեծիր Է դուրս բերել իր ամենածանր հրթիռը

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանը հաջողությամբ արձակել է իր ամենածանր տանող հրթիռը՝ GSLV-ն, որը կարող Է Երկրի ուղեծիր դուրս բերել մինչեւ 4 տոննա բեռ:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին, դա նշանակում Է, որ այժմ Հնդկաստանը կարող Է ինքնուրույն կատարել արձակումներ, այլ ոչ թե օգտվել արտասահմանյան պետությունների տանող հրթիռներից:

Մինչ այդ սոսկ երեք երկրներ կարող էին կատարել նման արձակումներ՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ Չինաստանը:

Անցյալ տարի Հնդկաստանը դարձել է Ասիայի առաջին երկիրը, որը տիեզերական ապարատ Է արձակել Մարսի ուսումնասիրման համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am