Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Դիլիջանում նախատեսվում է ստեղծել կանանց ռեսուրս կենտրոն

Դիլիջանում նախատեսվում է ստեղծել կանանց ռեսուրս կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դիլիջանի զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ Դիլիջանում դեկտեմբերի 18-ին կազմակերպվել է տեղաբնակ շնորհալի կանանց ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի հանրային կապերի բաժնից, ներկայացվել են ասեղնագործական, գոբելենագործական, գորգագործական, նկարչական աշխատանքներ, արհեստական եւ բնական քարերից պատրաստված զարդեր:  IdeA հիմնադրամի կողմից իրականացվող` Դիլիջանի զարգացման ծրագրի շրջանակում նախատեսվում է քաղաքում ստեղծել կանանց ռեսուրս կենտրոն, եւ կազմակերպված ցուցահանդեսի նպատակը ապագա կենտրոնի հետագա զարգացման ուղղությունների բացահայտումն է:

«Ցուցահանդեսը կազմակերպվել է գնահատելու համար, թե տեղացի կանայք հատկապես արհեստագործական որ ուղղություններն են նախընտրում, ինչն էլ կանխորոշիչ կդառնա ապագա ռեսուրս կենտրոնի զարգացման ուղղությունների ընտրության, անհրաժեշտ միջոցառումների գնահատման համար, որոնք կապահովեն կենտրոնի հետագա բարեհաջող գործունեությունը: Նմանատիպ նախագիծ իրականացվել է Գորիսում, ստեղծվել է բավականին  հետաքրքիր փորձ, որն օգտակար կլինի նաեւ Դիլիջանի կենտրոնի գործունեության համար»,-նշել է Դիլիջանի զարգացման ծրագրի ներդրումների բաժնի ղեկավար Դավիթ Իսկանդարյանը:

Նախատեսվում է, որ կենտրոնի անդամ կանայք կմասնակցեն կարողությունների զարգացման որոշակի դասընթացների եւ կստանան անհրաժեշտ գործիքներ ու նյութեր՝ ձեռագործ առարկաների պատրաստման համար: Նրանց կողմից պատրաստվող ձեռքի աշխատանքները կիրացվեն թե ներքին շուկայում, թե որպես հուշանվերներ:

Դիլիջանում IDeA հիմնադրամի եւ UWC Դիլիջան քոլեջի նախաձեռնությամբ  դեկտեմբերի 18-ին մեկնարկել է մեկ այլ միջոցառում եւս` նախատեսված քաղաքի փոքրիկ բնակիչների համար: Ամանորի նախաշեմին փոքրիկները հնարավորություն կունենան դիտելու Հենրիկ Մալյանի անվան թատրոնի ներկայացումները՝ Հովհաննես Թումանյանի հեքիաթների հիման վրա: Ներկայացումները կշարունակվեն նաեւ դեկտեմբերի 19-ին, 21-ին եւ 22-ին:

«IDeA հիմնադրամը, որը կարեւոր ծրագրեր է իրականացում քաղաքում, արդեն երկրորդ տարին է, որ Ամանորին նման կրթամշակութային միջոցառումներ է կազմակերպում քաղաքի փոքրիկների համար: Կարծում եք, սա լավ նախաձեռնություն է, եւ երեխաները չորս օր կարող են վայելել հետաքրքիր թատերական ներկայացումները»,- նշել է Դիլիջանի երիտասարդական կենտրոնի տնօրեն Արմինե Գրիգորյանը: Բացի այդ, երեխաների համար պատրաստվել են նաեւ ամանորյա նվերներ, որոնք նրանց կտրամադրվեն ներկայացումներից հետո:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am