Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Լուկաշենկոն կառավարությունից պահանջել Է Ռուսաստանի հետ առեւտուրն անել դոլարով կամ եվրոյով

Լուկաշենկոն կառավարությունից պահանջել Է Ռուսաստանի հետ առեւտուրն անել դոլարով կամ եվրոյով

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրի կառավարությունից պահանջում Է Ռուսաստանին արտահանման գծով մատակարարվող բելառուսական արտադրանքի դիմաց հաշվարկները կատարել կայուն արժույթով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Խնդիր Է դրված առեւտուրն անել ոչ թե ռուբլով, այլ դոլարով, քանի որ մենք Էներգառեսուրսների համար վճարում ենք ոչ թե ռուբլով, այլ դոլարով: Դա, ի դեպ, կառավարության աշխատանքի թերացումն Է: Ռուսաստանի հետ հարկավոր Էր վաղուց աշխատել եւ պահանջել, որ նրանք մեզ նույնպես վճարեն կայուն արժույթով՝ դոլարով կամ եվրոյով»,-հայտարարել Է Լուկաշենկոն՝ դեկտեմբերի 18-ին Մինսկում ելույթ ունենալով տնտեսական խնդիրներին նվիրված խորհրդակցությունում:

Ելույթի ընթացքում Բելառուսի ղեկավարը նաեւ նշել Է, որ հանրապետությունը Ռուսաստանից անմիջապես հետո չի դեւալվացնի ազգային արժույթը:

«Մեր դիրքորոշոմւը մնում Է նախկինը: Մենք չենք պատրաստվում վազել Ռուսաստանի հետեւից, դա կտրականապես արգելված Է, որովհետեւ ռուսական շուկան՝ անհասկանալի Է, թե ինչ Է այնտեղ կատարվում, ով՝ ինչ Է ցանկանում եւ ինչ կլինի այնտեղ, ռուսական շուկայի վայրիվերումները ոչ մի տրամաբանության չեն ենթարկվում»,-հայտարարել Է Լուկաշենկոն: Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, նա ընդգծել Է, որ երկրի կառավարությունն ու ազգային բանկը փոխարժեքային քաղաքականության առումով պարտավորություններ ունեն երկրի բնակչության հանդեպ, եւ այդ պարտավորությունները կկատարվեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am