Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Պուտինին պաշտպանում Է ռուսաստանցիների 81 տոկոսը. «Ասոշիեյթեդ պրես»

Պուտինին պաշտպանում Է ռուսաստանցիների 81 տոկոսը. «Ասոշիեյթեդ պրես»

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում «Ասոշիեյթեդ պրես» գործակալության եւ NORC հետազոտական կենտրոնի կողմից անցկացված հարցման համաձայն՝ նախագահ Վլադիմիր Պուտինին պաշտպանում Է ռուսաստանցիների 81 տոկոսը: Ընդ որում, ինչպես նշում են վերլուծաբանները, 2012 թվականին այդ ցուցանիշը հավասար Էր 58 տոկոսի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Դրա հետ մեկտեղ, ինչպես նշվում Է հետազոտության մեջ, հարցման մասնակիցների մեծամասնությունը՝ երկու երրորդը, վստահ Է, որ, չնայած միջազգային ճնշմանը եւ տնտեսական դժվարություններին, Ռուսաստանը ճիշտ ուղղությամբ Է շարժվում:

Ռուսաստանցիների երկու երրորդը նաեւ պաշտպանում Է Ուկրաինայի այն քաղաքացիների ձգտումը, ովքեր չեն ցանկանում ենթարկվել Կիեւի իշխանություններին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am