Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

ԱՄՆ-ում քննիչները հայտնաբերել են Շագալի եւ Ռիվերայի՝ վեց տարի առաջ հափշտակված կտավները

ԱՄՆ-ում քննիչները հայտնաբերել են Շագալի եւ  Ռիվերայի՝ վեց տարի առաջ 
հափշտակված կտավները

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Լոս Անջելես քաղաքի ոստիկանական դեպարտամենտի եւ Հետաքննությունների համերկրային բյուրոյի (ՀՀԲ) քննիչները հայտնաբերել են 10 միլիոն դոլար արժողությամբ նկարներ, որոնք գողացվել Էին վեց տարի առաջ:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Los Angeles Times հրատարակությանը, ամերիկացի քննիչները հայտնաբերել են 12 նկարներից ինը, դրանց թվում են Մարկ Շագալի եւ Դիեգո Ռիվերայի կտավները: Գողությունը տեղի Է ունեցել 2008 թվականի օգոստոսին մասնավոր տնից:    

Նկարները գտել են Լոս Անջելեսի արեւմտյան շրջանում գտնվող հյուրանոցներից մեկի համարում: Դատախազությունը պնդում Է, որ 45-ամյա Ռաուլ Էսպինոզան փորձել Է նկարները վաճառել 700 հազար դոլարով: Էսպինոզան չի ընդունում իր մեղքը: Այս պահին նա մնում Է կալանքի տակ:

Եվս երեք գողացված նկարների որոնումները շարունակվում են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am