Երևանում՝ 11:07,   7 Հունիս 2024

Աշխարհում մարդու կյանքը քառորդ դարում վեց տարով երկարել Է. գիտնականներ

Աշխարհում մարդու կյանքը քառորդ դարում վեց տարով երկարել Է. 
գիտնականներ

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հետազոտողները պնդում են, որ 1990 թվականից աշխարհում մարդու կյանքի միջին տեւողությունը վեց տարով ավելացել Է: Հետազոտությունների արդյունքները հրապարակվել են Lancet բժշկական հրատարակությունում, տեղակացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Հեղինակները հատկապես նշում են զարգացած երկրներում մահացության նվազումն ուռուցքաբանական հիվանդությունների եւ սրտի հիվանդությունների հետեւանքով, ինչպես նաեւ զարգացող երկրներում մալարիայի, փորլուծի եւ տուբերկուլյոզի հետեւաքով  մահացածների թվի կրճատումը:

Բացառություն են կազմում Աֆրիկայի՝ Սահարայից հարավ գտնվող երկրները. այնտեղ նշված ժամանակահատվածում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածման հետեւանքով կյանքի տեւողությունը նվազել Է հինգ տարով:      

Հոդվածում նաեւ ասված Է, որ, թեեւ մանկական մահացության (մինչեւ հինգ տարեկան հասակը) ցուցանիշները նույնպես խիստ կրճատվել են, ամեն տարի գրեթե երկու միլիոն երեխա Է մահանում մալարիայից, փորլուծից եւ շնչուղիների վարակներից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am