Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Մոսկվայում տեղի Է ունեցել Ժերար Դեպարդիեի ժամացույցների հավաքածուի շնորհանդեսը

Մոսկվայում տեղի Է ունեցել Ժերար Դեպարդիեի  ժամացույցների հավաքածուի շնորհանդեսը

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն Մոսկվայում ներկայացրել է ժամացույցների «Հպարտանում եմ ռուս լինելով» հավաքածուն, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ռոսիա 24» հեռուստաալիքին:

Լյուքսային բրենդի նոր ժամացույցների շնորհանդեսը տեղի է ունեցել Four Seasons հյուրանոցում (նախկին «Մոսկվա» հյուրանոց):

Ժամացույցները մշակվել են CVSTOS երիտասարդ շվեյցարական բրենդի հետ: Տարբեր մոդելների գները նշված են շվեյցարական ֆրանկով: Ամենաէժան ժամացույցներն արժեն 15 հազար ֆրանկ (ավելի քան 1 մլն ռուբլի): Ներկայում թողարկված է մի քանի հարյուր ժամացույց: Սպասվում է կանանց ժամացույցների հավաքածուի պատրաստումը:

Դերասանն ասել է, որ այդ ժամացույցների շքեղությունը որոշվում է ոչ թե ռուբլով դրանց գնով, այլ ռուսների հոգեւոր ուժով: Դեպարդիեն այն կարծիքին է, որ Ռուսաստանն ի զորու է հաղթահարել տնտեսական ճգնաժամի եւ միջազգային պատժամիջոցների հետեւանքները, եթե նրան հանգիստ թողնեն:

66-ամյա դերասանը Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել գրեթե երկու տարի առաջ: Բացի այդ, նա ունի Ֆրանսիայի եւ Բելգիայի անձնագրեր, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am