Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

ՄԵՐԿՕՍՈՒՐ-ը մտադիր է զարգացնել համագործակցությունը ԵՏՄ-ի հետ

ՄԵՐԿՕՍՈՒՐ-ը մտադիր է զարգացնել համագործակցությունը ԵՏՄ-ի հետ

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավամերիկյան ընդհանուր շուկայի պետությունները (ՄԵՐԿՕՍՈՒՐ) մտադիր են զարգացնել համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է կազմակերպության գագաթնաժողովի մասնակիցների համատեղ հայտարարության մեջ, որն ընթանում է Արգենտինայի Պարանա քաղաքում՝ Էնթրե-Ռիոս նահանգի մայրաքաղաքում:

Պետությունների ղեկավարները «նշել են ՄԵՐԿՕՍՈՒՐ-ի եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից կատարված հիանալի աշխատանքը, ինչպես նաեւ միմյանց շնորհավորել են տնտեսության եւ առեւտրի ոլորտում համագործակցության վերաբերյալ հուշագրի տեքստի համաձայնեցման հարցում ձեռք բերված հաջողությունների կապակցությամբ, որը կստորագրվի այն բանից հետո, երբ 2015 թվականի հունվարի 1-ից աշխատանքը կսկսի Եվրասիական տնտեսական միությունը»:

Ընթացիկ տարվա նոյեմբերի վերջին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առեւտրի գծով կոլեգիայի անդամ (նախարար) Անդրեյ Սլեպնյովը, որը գլխավորում էր բանակցություններն արգենտինացի գործընկերների հետ, ՏԱՍՍ-ին հայտնել է, որ «ընդհանուր ըմբռնում է ձեռք բերվել առաջիկայում  երկու բլոկների միջեւ իրավաբանորեն պարտավորեցնող լիաֆորմատ համաձայնագրերի նախապատրաստման անհարժեշտության հարցում, որոնք արդեն նոր իրավական հիմք կստեղծեն ՄԵՐԿՕՍՈՒՐ-ի եւ ԵՏՄ-ի անդամ պետությունների միջեւ առեւտրի համար»:

Նա նաեւ նշել է ինտեգրացիոն երկու միավորումների՝ ՄԵՐԿՕՍՈՒՐ-ի (Արգենտինա, Բրազիլիա, Վենեսուելա, Պարագվայ եւ Ուրուգվայ) եւ ԵՏՄ-ի հսկայական ներուժը, որոնք միասին ներկայացնում են համաշխարհային տնտեսության ավելի քան 7 տոկոսը եւ ունեն ավելի քան կես միլիարդի հասնող բնակչություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am