Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Բուկինհեմյան պալատը հերքել Է գահից Եղիսաբեթ Բ թագուհու մոտալուտ հրաժարման մասին լուրերը

Բուկինհեմյան պալատը հերքել Է գահից Եղիսաբեթ Բ թագուհու մոտալուտ հրաժարման մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուկինհեմյան պալատի ներկայացուցիչները հերքել են գահից Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհու մոտալուտ հրաժարման վերաբերյալ լուրերը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել են երկրի զանգվածային լրատվամիջոցները:

Այդ լուրերի համար պատճառ են դարձել Coral բուքմեքերական ընկերության գործողությունները: Վերջինս դադարեցրել Է խաղագումարներ վերցնել այն բանի կապակցությամբ, որ 88-ամյա թագուհին դեկտեմբերի 25-ին՝ ազգին հղվող ավանդական Սուրբծննդյան ուղերձի ժամանակ կհայտարարի գահից հրաժարվելու մասին: Սովորաբար բուքմեքերական գրասենյակները դադարեցնում են խաղագումարներ վերցնել, երբ կասկածում են, որ դրանք կատարում են այն մարդիկ, ովքեր վաղօրոք լավատեղյակ են առաջիկա իրադարձությանը, որի հավանականության շուրջ նրանք ցանկանում են գրազ բռնել:    

Թագավորական պալատի ներկայացուցիչները պարզաբանել են, որ թագուհու Սուրբծննդյան ճառը տեսագրվում Է նախօրոք եւ հաղորդվում Է մի քանի անգամ՝ տարբեր ժամային գոտիների համար: «Եթե թագուհին ցանկանար կարեւոր հայտարարութուն անել, նա դրա համար չԷր ընտրի նախօրոք տեսագրված ճառը»,- The Daily Telegraph թերթին հայտարարել Է Բուկինհեմյան պալատի ներկայացուցիչը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am