Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մեծ Մասրիկում բացվել է կարտոֆիլի լվացման, տեսակավորման եւ փաթեթավորման արտադրամաս

Մեծ Մասրիկում բացվել է կարտոֆիլի լվացման, տեսակավորման եւ 
փաթեթավորման արտադրամաս

ԳԱՎԱՌ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղում Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ եւ ՀՀ գյուղնախարարության «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրի» կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակներում բացվել է կարտոֆիլի տեսակավորման եւ լվացման արտադրամաս, որի շնորհիվ կարտոֆիլն այսուհետ խանութներ եւ սննդի կետեր կառաքվի մաքուր, տեսակավորված եւ փաթեթավորված վիճակում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ծրագրի իրականացման ղեկավար, «Մասրիկ» ոչ ֆորմալ ֆերմերային խմբի ղեկավար Արամ Խլոյանը, ապրանքային մշակումը սկսվում է հումքի ընտրությամբ եւ տեսակավորմամբ, որն իրականացվում է ժապավենային փոխադրիչի վրա, որի շարժման արագությունը 0,1 մետր վայրկյան է կազմում: «Կարտոֆիլի ջոկման, տեսակավորման, լվացման եւ փաթեթավորման արտադրամասի հիմնումը նորույթ է Հայաստանում: Այն հնարավորություն է տալիս հումքը սպառողին հասցնել միանգամից մաքրված եւ պահանջված որակական հատկանիշներով: Ծրագիրն իրականացվել է 2 տարվա ընթացքում: Օրական կարող ենք վերամշակել մինչեւ 15 տոննա կարտոֆիլ:Պայմանավորվածություն ենք ձեռք բերել Հայաստանի սուպերմարկետների, սննդի օբյեկտների հետ: Ներքին շուկայում հաջողություններ գրանցելու դեպքում մտածելու  ենք նաեւ արտահանման ծավալների մասին, քանի որ մեր հնարավորությունները թույլ են տալիս մեկ ժամում վերամշակել մինչեւ 1 տոննա հումք: Ակնկալում ենք, որ 2015 թվականի աշնանից ունենալու ենք ամսական մինչեւ 450 տոննա արտադրանքի սպառում: Նորաբաց արտադրամասում ստեղծվել է ութ մշտական աշխատատեղ»,- նշեց Արամ Խլոյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am