Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 7 ուղերձները դրամի արժեզրման վերաբերյալ

ՀՀ կենտրոնական բանկի  նախագահի 7 ուղերձները դրամի արժեզրման 
վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հանդիպում է  ունեցել  լրատվամիջոցների ներկայացուցիչնրի հետ և ներկայացրել դրամի արժեզրկման հետևանքները և Կենտրոնական բանկի անելիքներն իրավիճակի կարգավորման համար: «Արմենպրես»-ն առանձնացրել է ԿԲ նախագահի ասուլիսի հիմնական ուղերձները:


1.Ներկայումս դոլարը գերարժևորված է, այսինքն՝ այն արժի ավելին, քան նորմալ պայմաններում կարժենար: Մինչդեռ ՀՀ դրամը գերարժեզրկված է:

2.  ՀՀ դրամի իրական գինը հայտնի կլինի գերարժեզրկման պատճառների վերանալուց հետո: Սպեկուլյացիոն և անհարկի խուճապային իրավիճակը վերանալուց հետո ՀՀ դրամը զգալիորեն կարժևորվի:

3.Բանկային համակարգում արտարժույթի խնդիր չկա և անհրաժեշտության դեպքում ԿԲ-ն ունի անհրաժեշտ ծավալի իրացվելիություն տրամադրելու հնարավորություն: Նման խուճապով փոխարկումները պարզապես անիմաստ են:

4.ԿԲ-ն իրավիճակը պահում է վերահսկելի և տիրապետում է գնաճի զսպման բոլոր հնարավորություններին: Կենտրոնական բանկի գերնպատակը մնում է գների կայունությունը: 

5. Բանկային համակարգը կայուն է, բանկերը վճարունակ են և կարող են սպասարկել իրենց բոլոր պարտավորությունները, այդ թվում՝ հանրության բանկային հաշիվները և ավանդները:

6. Կենտրոնական բանկը դեկտեմբերի 26-ից հետո դուրս կգա արժութային շուկայից` թողնելով, որ դրամի փոխարժեքը ձևավորվի շուկայական պայմաններում:

7.Կենտրոնական բանկն, այնուամենայնիվ, կվերադառնա ֆոնդային բորսա և կշարունակի իր գործարքները «Նասդաք Արմենիա»-ում:

Հայաստանում նոյեմբերի 24-ից սկսվել է դրամի արժեզրկման փուլ: Պաշտոնական տվյալներով` մինչ օրս դոլարի նկատմամբ դրամը արժեզրկվել է շուրջ 18 տոկոսով, սակայն Հայաստանի բանկերում և փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը դեկտեմբերի 17-ին նախորդ օրվա նկատմամբ բարձրացել է 25 դրամով: Դոլարի վաճառքի համար սահմանված նվազագույն գինը 535 է, առավելագույնը` 560 դրամ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am