Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Թուրքիայում զբոսաշրջիկներով օդապարիկն ընկել է. 1 զոհ, 9 վիրավոր

Թուրքիայում զբոսաշրջիկներով   օդապարիկն ընկել է. 1 զոհ, 9 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Կապադովկիա պատմական շրջանում, Գերեմե քաղաքի մոտ չինացի եւ մալայզիացի զբոսաշրջիկներով օդապարիկի ընկնելու հետեւանքով 1 մարդ զոհվել, 9-ն էլ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը:

Օդապարիկի ընկնելու պատճառը հայտնի չէ: Վթարի ժամանակ զոհվածը Չինաստանի քաղաքացի է: Վիրավորները տեղափոխվել են Նեվշեհիրի հիվանդանոց: Նրանցից երկուսի վիճակը ծանր է:

Անցյալ տարվա մայիսին Կապադովկիայում օդում երկու օդապարիկների բախվելու արդյունքում չորս զբոսաշրջիկներ զոհվել էին, ինչից հետո թուրքական իշխանությունները խստացրել են նման թռիչքների նկատմամբ պահանջները:

Կապադովկիան Անկարայից 250 կմ հեռավորության վրա գտնվող հրաբխային ծագմամբ արտասովոր լանդշաֆտով գեղատեսիլ պատմական վայր է, որտեղ պահպանվել են մեծ թվով բյուզանդական եւ հունական հուշարձաններ: Այն ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am