Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Սիրիահայ գործարարներն արտաքին շուկա դուրս գալու ծրագրեր ունեն

Սիրիահայ գործարարներն արտաքին շուկա դուրս գալու ծրագրեր ունեն

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հաստատված սիրիահայերն իրենց ուժերով, բայց ավելի հաճախ, տարբեր իրավասու մարմինների աջակցությամբ, ինտեգրվում են հայ հասարակությանը, ստեղծում են սեփական բիզնեսը: Դեկտեմբերի 17-ին մեկնարկած ամանորյա բարեգործական ցուցահանդես-տոնավաճառն վերոնշյալի ապացույցն էր, այն մեկ վայրում էր համախմբել ձեռագործ վարպետներից մինչև լայն արտադրություն ծավալող սիրիահայերի: «Արմենպրես»-ը զրուցել է նրանցից մի քանիսի հետ: Ներկայացնում ենք նաև նրանց կոնտակտային տվյալները` որպես «Արմենպրես»-ի սոցիալական պատասխանատվության մաս:

Տարբեր միջոցառումների համար յուրահատուկ նկարներով ու զարդարանքով փոքրիկ կեքսեր պատրաստող «Sweetheart cupcakes»-ը ցուցահանդեսի մասնակիցներից մեկն է: Նրանց կարելի է գտնել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ու պատվերներ ներկայացնել, կարող եք անգամ առաջարկել սեփական մտահղացումը, և դա կվերածվի  արվեստի քաղցրահամ գործերի: Կոնտակտներ` ֆեյսբուքյան էջ` 055 38 39 33, 055 53 79 26:

Արծաթագործ, ոսկերիչ Կարապետ Դադաղլյանը ցուցահանդեսին ներկայացել էր ոսկեջրած տոնածառերով, որոնք այցելուներին գրավում էին իրենց գեղեցկությամբ:  Կարապետի խոսքով` երկու տարի է, ինչ Հայաստանում է, ու զբաղվում է ոսկերչությամբ: Ունի սեփական արտադրամասը, որտեղ ստեղծածաը վաճառում է Երևանի ոսկու շուկաներից մեկում:  Նրա տեղեկացմամբ` փորձում է հայ սպառողի պահանջարկը բավարարել: Կոնտակտներ` 095 46 61 82:

Հիլդա Բախջեջյանն ու նրա քույրիկը սիրիական ուտեստներ են պատրաստում: Մեկ ամիս առաջ են Հայաստան եկել, բայց արդեն հասցրել են ընտելանալ այստեղի պայմաններին ու ընդունել ցուցահանդեսին մասնակցելու առաջարկը: Հիլդա Բախջեջյանի տաղավարը լեցուն էր համադամ ուտելիքներով` յալանչի, սալմա (հայկական դոլմայի սիրիական տարբերակն է), սամսա, հավի մսով ուտեստներ: Պատրաստելու համար համեմունքներն իրենց հետ բերել են, որոշ մասն էլ այստեղից է գնում: Կոնտակտներ` 055 67 60 11:

Մարալ Տերտերյանը` մասնագիտությամբ ուսուցչուհի, հինգ ամիս է` Հայաստանում է, թոռնիկին է խնամում: Ձեռագործ իրեր, ամանորյա զարդարանքներ է պատրաստել մեկ ամսում` հատուկ ցուցահանդես-տոնավաճառին մասնակցելու համար: Արդեն երկու-երեք պատվեր է ստացել ու, եթե հետագայում էլ լինեն նմանատիպ պատվերներ, կշարունակի իր սկսած գործը: Կոնտակտներ` 095 64 40 42:

Անդրանիկ Սաֆարը ներկայացնում է AVA կոշիկի ապրանքանիշը, որի դիզայներն է: Ընկերությունում ներգրավված են հայաստանաբնակ արհեստավորները: Երկու ամիս է` սկսել են արտադրությունը: Նրա խոսքով` մեծ պահանջարկ են վայելում կոշիկները, քանի որ դրանք լավ որակի են ու տարբեր ոճերի: Կոշիկների իրացումը տեղի է ունենում Երևանի շուկաներում, կենտրոնի մի քանի հայտնի խանութներում, բայց նրանց նպատակն ավելի շատ Եվրոպայի ու Ռուսաստանի շուկա դուրս գալն է: Կոնտակտներ` 094 78 87 97:

Ուլունքագործ Անի Արթինյան-Գաֆաֆյանն էլ իր տաղավարում վաճառում է Հիսուս Քրիստոսի ուլունքապատված նկարները, ինչպես նաև սեղանի ձեռագործ սփռոցները: Ամեն գործի վրա ծախսում է մեկից երկու օր, կատարում է միայնակ: Հայաստանում ցուցահանդեսների է մասնակցում, ամռանն էլ շաբաթ-կիրակի օրերին «Վերնիսաժում» է վաճառում իր ձեռագործ իրերը: Կոնտակտ`  055 14 15 67:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am