Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Վատագույն սցենարների դեպքում Հայաստանի միջազգային պահուստները կբավարարեն 3,5 ամիս

Վատագույն սցենարների դեպքում Հայաստանի միջազգային պահուստները 
կբավարարեն 3,5 ամիս

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի միջազգային պահուստները բավարար են 3,5 ամսվա ներմուծման ծածկույթ ապահովելու համար: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայատարարեց ՀՀ կենտրանական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը` վստահեցնելով, որ այդ ցուցանիշով Հայաստանն առաջ է անգամ հարևան Վրաստանից: «Այս պահին մեր ունեցած միջազգային ռեզերվները ապահովում են մեր 3.5 ամսվա ներմուծման ծածկույթը, այնինչ օրինակ Վրաստանում պահուստները բավարար են 3 ամսից էլ պակաս ժամկետայնությամբ օգտագործման համար: Այսինքն, մենք այս պահին խնդիր չունենք արտարժույթի հետ կապված: Բանկերը ևս իրենց հաշիվներում ունեն բավարար արտարժույթ: Այս պահին գոնե, Կենտրոնական բանկի հաշիվներում նրանք ունեն 300 մլն դոլարից ավելի գումար, շուրջ այդքան էլ մնացած թղթակցային հաշիվներում: Դա միայն դոլարով արտահայտված, սակայն նրանք ունեն նաև եվրո, ռուբլի, ինչպես նաև այլ արժույթներ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Ջավադյանը:

Կենտրոնական բանկի նախագահը նաև վստահեցրեց, որ իրացվելիության նվազման դեպքում բանկերը կարող են միջազգային կառույցներից ստանալ լրացուցիչ իրացվելիություն: «Եթե ինչ-որ պահի մեր քաղաքացիները որոշեն իրենց բոլոր դրամային դեպոզիտները փոխարինել դոլարայինի, մենք այդպիսի վատատեսական սցենարներ էլ ունենք, նույնիսկ այդ պարագայում խնդիր չի լինի փոխարժեքների հետ կապված: Կենտրոնական բանկը սահմանափակում չի դրել և չի դնելու բանկերի վրա` ավանդների և անձնական հաշիվների սպասարկման համար»,- հայտարարեց Արթուր Ջավադյանը: Նա ընդգծեց, որ սպեկուլյատիվ գործողություն իրակացնող բանկերը պատժվելու են և խորհուրդ տվեց նման վարքագիծ նկատելու դեպքում դիմել համապատասխան մարմիններին:

Հայաստանում նոյեմբերի 24-ից սկսվել է դրամի արժեզրկման փուլ: Պաշտոնական տվյալներով` մինչ օրս դոլարի նկատմամբ դրամը արժեզրկվել է շուրջ 18 տոկոսով, սակայն Հայաստանի բանկերում և փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը դեկտեմբերի 17-ին նախորդ օրվա նկատմամբ բարձրացել է 25 դրամով: Դոլարի վաճառքի համար սահմանված նվազագույն գինը 535 է, առավելագույնը` 560 դրամ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am