Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Ուորլիքը շնորհավորել է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպանին

Ուորլիքը շնորհավորել է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը շնորհավորել է Հայաստանում և Ադրբեջանում ԱՄՆ նորանշանակ դեսպաններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին համանախագահը գրառում է կատարել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում: «Շնորհավորում եմ Հայաստանում և Ադրբեջանում մեր նոր դեսպաններին: Նրանք երկուսն էլ մասնագիտացված դիվանագետներ են և մեր լավագույններից են»,- գրել է Ուորլիքը:

ԱՄՆ Սենատը դեկտեմբերի 16-ին հաստատել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում Ռիչարդ Միլսի, իսկ Ադրբեջանում` Ֆրանցիս Սիքյութայի նշանակումը:

Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Միլսը դիվանագիտական աշխատանքի է անցել 1988-ին` ծառայելով Փարիզում ԱՄՆ դեսպանությունում, հետագայում նաեւ` Դուբլինում, ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցչությունում, Իսլամաբադում, Էր Ռիյադում: Նա Վաշինգտոնում միացել է Խորհրդային բյուրոյին` Հայաստանի և Արդբեջանի անկախացումից հետո պաշտոնի անցնելով հյուպատոսական ծառայությունում: Նախքան ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում նշանակվելը, Միլսը եղել է Բեյրութում ԱՄՆ դեսպանի տեղակալը: Նա ժամանակավոր հիմունքներով իրականացրել է նաեւ Մալթայում ԱՄՆ դեսպանության գործերի հավատարմատարի գործառույթները՝ 2011-ի հունիսին


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am