Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Ոչ իշխանական ուժերը դադարեցրել են բոյկոտը

Ոչ իշխանական ուժերը դադարեցրել են բոյկոտը

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերը դադարեցրել են բոյկոտը և մասնակցում են կառավարության նախաձեռնած արտահերթ նիստին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեկտեմբերի 17-ի նիստին մասնակցում են նշված բոլոր խմբակցությունները ներկայացնող պատգամավորներ:

ԱԺ ՀԱԿ, ԲՀԿ, «Ժառանգություն» և ՕԵԿ խմբակցությունները դեկտեմբերի 15-ին բոյկոտել էին կառավարության հրավիրած արտահերթ նիստը, քանի որ պահանջում էին ընդհատել այն, հրավիրել նոր արտահերթ նիստ, որի ընթացքում կքննարկվեին վերջին շրջանում հասարակական, քաղաքական գործիչների նկատմամբ կատարված բռնությունները: Նրանք պնդում էին, որ քանի դեռ այդ հարցը չի քննարկվել Ազգային ժողովում, չեն մասնակցելու կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին: ՀՅԴ-ն մյուս ոչ իշխանական ուժերի վարքագիծն անտրամաբանական համարեց, ՀՀԿ-ն կոչ արեց Հռոմի պապից ավելի կաթոլիկ չձեւանալ եւ ԱԺ-ն շուկա չդարձնել: Չորս ուժերը եւս խոստովանեցին, որ իրենց որոշումն իրավիճակային էր, նրանք կցանկանային մասնակցել արտահերթին` որոշ հարցերի քննարկմանը ներկա լինելու համար:  

Խորհրդարանը դեկտեմբերի 16-ին արտահերթ նիստ հրավիրեց, որի ժամանակ վերջին շրջանում հասարակական, քաղաքական գործիչների նկատմամբ կատարված բռնությունները դատապարտող հայտարարություն ընդունեց:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am