Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

ԵԱՀԿ-ն պահանջել է Թուրքիայից ազատ արձակել կալանավորված լրագրողներին

ԵԱՀԿ-ն պահանջել է Թուրքիայից ազատ արձակել կալանավորված լրագրողներին

ՊՈԴԳՈՐԻՑԱ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը նամակով դիմել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուին` ձերբակալված լրագրողներին անմիջապես ազատ արձակելու կոչով: «Երեկվա ձերբակալությունները ցուցում են լրագրողների դեմ սպառնալիքների վերածննդի մասին: Նրանք պետք է անհապաղ ազատ արձակվեն»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` նշել է Միյատովիչը:

Դեկտեմբերի 14-ին թերթերի և և հեռուստաընկերությունների վրա կատարված արշավի ժամանակ ոստիկանությունը լրատվամիջոցների բազմաթիվ ներկայացուցիչների էր ձերբակալել: «Ձերբակալությունները կրկին ցույց են տալիս, որ լրագրողների ձերբակալությունները թույլատրող օրենքները Թուրքիայում խիստ անհրաժեշտ է մանրակրկտորեն վերանայել: Օրենքները չպետք է օգտագործվեն հասարակական կարծիքի արտահայտումը զսպելու համար»,- նամակում գրել է ԵԱՀԿ ներկայացուցիչը:

Միյատովիչը նախկինում էլ պարբերաբար կոչ է արել Թուրքիային մի շարք բարեփոխումներ իրականացրել լրատվամիջոցների ազատությունը վերահսկող օրենքներում: Նա նշել է, որ վերջին տարիներին Թուրքիայում լրագրողների ազատազրկումների էական նվազում է նկատվել: Կազմակերպության ամենամյա հարցումները ցույց են տվել, որ 95 թուրք լրագրողներ են բանտարկվել 2011-ին, իսկ 2014-ին` մոտ 20-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am