Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Բարզանին հաստատել է հայերենը քրդական ինքնավարությունում պաշտոնական լեզու ճանաչելու օրինագիծը

Բարզանին հաստատել է հայերենը քրդական ինքնավարությունում 
պաշտոնական 
լեզու ճանաչելու օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանին հաստատել է պաշտոնական լեզվի մասին օրինագիծը, որով ինքնավարության տարածքում քրդերենից և արաբերենից հետո պաշտոնական լեզու են դարձել թուրքմեներենը, ասորերենն ու հայերենը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է քրդական Rudaw լրատվականը:

Քրդական ինքնավարության խորհրդարանի խոսնակ Թարըք Ջևհերը լրատվականի հետ զրույցում նշել է, որ պաշտոնական լեզվի վերաբերյալ օրինագիծը քրդական պառլամենտն ընդունել է հոկտեմբերի 29-ին, իսկ արդեն նոյեմբերի 20-ին այն ներկայացվել է նախագահ Բարզանիի հաստատմանը, ով էլ վավերացրել է այն: Որպեսզի օրենքը գործածության մեջ մտնի, նախագահն այն ուղարկել է կառավարություն:

Խոսելով պաշտոնական լեզվի մասին օրենքի նախագծի վերաբերյալ` Ջևհերը նշել է. «Այն բաղկացած է 27 հոդվածից: Առաջին հոդվածում նշվում է, որ Իրաքի և քրդական շրջանում պաշտոնական լեզուներն են քրդերենն ու արաբերենը: Իսկ արդեն երկրորդ հոդվածով սահմանվում է, որ թուրքմեներենը, ասորերենն ու հայերենը այն տարածաշրջաններում, որտեղ բնակվում են այս լեզուներով խոսող փոքրամասնությունները, քրդերենի հետ միասին ընդունվում են որպես պաշտոնական լեզու»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am