Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Երևանյան բեսթսելեր 2/42. «Սուլամիթա. Սևակի մեծ սերը» սկանդալային գիրքը վարկանիշային աղյուսակում է

Երևանյան բեսթսելեր 2/42. «Սուլամիթա. Սևակի մեծ սերը» սկանդալային գիրքը 
վարկանիշային աղյուսակում է

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է Անտուան դը Սենտ Էկզյուպերիի «Փոքրիկ իշխանը» ստեղծագործությունը: Գիրքն առաջին անգամ հրատարակվել է 1943-ին և համարվում է Էկզյուպերիի ամենահայտնի երկը: Այն հայերեն վերահրատարակել է «Անտարես» հրատարակչությունը: «Փոքրիկ իշխանը» թարգմանվել է ավելի քան 190 լեզվով և վաճառվել ավելի քան 80 միլիոն օրինակով: Ունեցել է հայերեն մի քանի հրատարակություն:

Լեհ գրող, «Մենությունը ցանցում» բեսթսելերի հեղինակ Յանուշ Լեոն Վիշնևսկու նոր՝ «Գրանդ» գիրքը երկրորդ հորիզոնականում է: Այն այս տարվա սեպտեմբերի 27-ին ներկայացվեց հայ հանրության դատին: Գիրքը հայերեն է թարգմանել Գոռ Մարտիրոսյանը: Խմբագիրն է Զավեն Բոյաջյանը: Յանուշ Վիշնևսկին անձամբ մասնակցեց գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսին:

Անտարես հրատարակչությունը վերահրատակել է գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանի «ՍուլամիթաՍևակի մեծ սերը» սիրված և սկանդալային գիրքը: Երկհատոր ստեղծագործությունը բեսթսելերի երրորդ հորիզոնականում է:

Նարեկ Կիրակոսյանի «Մեդիտացիա»գիրքը չորրորդ հորիզոնականում է: Այն հեղինակի երկրորդ գիրքն է, ուր զետեղված են բանաստեղծություններ և էսսեներ: Բառի կշիռն ու բառի միջանկյալ լռությունն իր ներսում կրող բանաստեղծը փորձում է վերարտադրել ներաշխարհում կուտակված մտավարժանքների ալքիմիան, որ ժամանակի ու տարածության մեջ գոյություն ունեցող բացակա պատկերների թափանցիկ սինթեզն է:

Հինգերորդ հորիզոնականում է Գաբրիել Գարսիա Մարկեսի «100 տարվա մենություն» վեպը, որը ռուսերենից թարգմանել է Ռուբեն Հովսեփյանը: Այն վերահրատարակել է «Բուկինիստ» հրատարակչությունը:

Գաբրիել Գարսիա Մարկեսի «Սերը ժանտախտի օրերին» գործը վեցերորդ հորիզոնականում է: «Մարդիկ միշտ չէ, որ ծնվում են այն օրը, երբ մայրը լույս աշխարհ է բերել. կյանքն ստիպում է, որ նրանք ծնվեն վերստին և շատ անգամ». հենց այս փիլիսոփայությունն է արծարծում տվյալ յուրահատուկ ստեղծագործությունը: Վեպը բնագրից թարգմանել է Ֆրունզիկ Կիրակոսյանը:

Գարսիա Մարկեսի «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին» հայտնի վիպակը յոթերորդ հորիզոնականում է: «Այն անդիմադրելի ուժը, որը շարժում է աշխարհը, ամենևին երջանիկ սերը չէ, քանի որ սերը դժբախտ է». այս միտքը Մարկեսի վիպակից է, որը դարձել է թևավոր արտահայտություն: Գիրքը 2010 թ. ռուսերենից թարգմանել է Հովհաննես Այվազյանը: Երկը լայն ճանաչում է գտել Հայաստանում` գրեթե միշտ հայտնվելով բեսթսելերների շարքում:

Էլֆրիդե Ելինեկի «Դաշնակահարուհին» ևս ընդգրկվել է բեսթսելերների ցուցակում: «Դաշնակահարուհին» վեպով Ելինեկը հայտնի դարձավ աշխարհին: Վեպում ներկայացվում է բարդ հոգեբանությամբ մի կերպար, որի ներաշխարհում կանոնիկ կյանքի և սեռական ներքին ձգտումների բարդ հակադրությունն է:

Գրիգոր Նարեկացու` «Նաիրի» հրատարակչության լույս ընծայած «Մատյան ողբերգության» ժողովածուն այս անգամ իններորդ հորիզոնականում է:

«Երևանյան բեսթսելերն» այս շաբաթ եզրափակում է Օրհան Փամուքի «Իմ անունը կարմիր է» գիրքը: Փամուքի վեպը, հեղինակի խոստովանությամբ, իր ամենագունեղ և լավատեսական ստեղծագործությունն է: Վեպի ժանրին տիրապետելու իր հմտություններով ու կիրառված ինքնատիպ լուծումներով հանդերձ՝ Փամուքի վեպի գրավչության ամենամեծ գաղտնիքը իր նյութի հանդեպ հեղինակի անսահման սերն է:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Էդիթ Պրինտ» (57-70-09), «Նարեկ» (51-91-36) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ Քանակ
1 +2

Անտուան դը Սենտ Էկզյուպերի

«Փոքրիկ իշխանը»

Անտարես 25
2 * Յանուշ Լեոն Վիշնևսկի «Գրանդ»

Վերնատուն

մեդիա

15
3 նոր

Հովիկ Չարխչյան

«Սուլամիթա. Սևակի մեծ սերը»

Անտարես 14
4 -3

Նարեկ Կիրակոսյան

«Մեդիտացիա»

Էդիթ Պրինտ 13
5 -3

Գաբրիել Գարսիա Մարկես

«100 տարվա մենություն»

Բուկինիստ 12
6 -1

Գաբրիել Գարսիա Մարկես

«Սերը ժանտախտի օրերին»

Բուկինիստ 12
7 -1

Գարսիա Մարկես

«Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին»

ՎԱ-ՀԱ 10
8 -1

Էլֆրիդե Ելինեկ

«Դաշնակահարուհին»

Անտարես 10
9 *

Գրիգոր Նարեկացի

«Մատյան ողբերգության» 

Նաիրի 10
10 -6

Օրհան Փամուք

«Իմ անունը կարմիր է»

Անտարես 9


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am