Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Երկու ընկերություններ իրենց գրասենյակները Ռուսաստանից տեղափոխել են Հայաստան

Երկու ընկերություններ իրենց գրասենյակները Ռուսաստանից տեղափոխել են 
Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրային ծառայություններ մատուցող ռուսաստանյան երկու ընկերություններ` «Սիթի-Մոբիլ»-ը և «Մարկետ»-ը, իրենց գրասենյակային գործունեությունը տեղափոխել են Հայաստան: Երևանում բացված գրասենյակներից են կատարվելու այդ ընկերություններ կառավարումն ու հիմնական աշխատանքները, իսկ վաճառքներն ուղղվելու են ռուսական շուկա: Լրագրողների հետ զրույցում տաքսի ծառայությունների օնլայն ամրագրմամբ զբաղվող «Սիթի-Մոբիլ» նախագծի համահիմնադիր  Արամ Առաքելյանը տեղեկացրեց, որ Մոսկվայում մրցակցային պայմանները ծայրահեղ խստացել էին, ինչն էլ հիմք հանդիսացավ, որ գրասենյակները տեղափոխվեն Երևան: «Հայաստան տեղափոխվելը մեզ լուրջ առավելություններ տվեց` զարգանալու և նոր մասնագետներ ներգրավելու համար: Երևանում ծավալում ենք վերլուծական և ծրագրային աշխատանքներ և հույս ունենք, որ առաջիկայում կկարողնանք մեր գործառույթները կենտրոնացնել Հայաստանում: Տեղական շուկայում վաճառք չունենք, այտեղ գրասենյակային գործունեությունն ենք իրականացնում, իսկ ծառաությունները մատուցվում են ռուսաստանյան շուկայում, իսկ ապագայում ծրագրում ենք դուրս գալ արաբական երկրներ և Եվրոպա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նա: Առաքելյանը տեղեկացրեց, որ ընկերությունում աշխատում են Հայաստանի մի քանի տասնյակ քաղաքացիներ: «Վճարում ենք աշխատավարձեր և հարկեր` դրանով նպաստելով Հայաստանի տնտեսությանը, չնայած դրան` ներքին շուկայում վաճառք չենք իրականացնում և ՀՆԱ-ի արտադրական մասով մասնակցություն չունենք»,-հավելեց նա:

«Մարկետ» ըներերության  գործադիր տնօրեն Դավիթ Առաքելյանն էլ տեղեկացրեց, որ ռուսական խոշորագույն ինտերնետ հիպերմարկետի` «маркет.рф»-ի հայաստանյան մասնաճյուղը աշխատանքով է ապահովել բազմաթիվ հայ երիտասարդների: «Այստեղ հիմնադրվելու պահից մտածում էինք, որ կարող ենք կադրերի խնդիր ունենալ, սակայն  Հայաստանում ռուսերենի իմացությունը բարձր մակարդակի վրա է և կարողացանք հավաքագրել երկտասարդ կադրերի: Երևանից իրականացնում ենք ռուսաստանյան շուկայի պատվերները»,- նշեց Առաքելյանը: Նա տեղեկացրեց, որ «Սիթի-Մոբիլ» և «Մարկետ» ընկերությունները միասին Երևանում ստեղծել են 224 աշխատատեղ:

«Սիթի-Մոբիլ»-ը  տեխնոլոգիական լուծումներով ստեղծված ավտոմատացված համակարգ է, որն ապահովում է ՌԴ-ում գործող տաքսի ծառայության սպասարկման և օնլայն ամրագրման ընթացքը, իսկ «Մարկետ» ընկերությունը ներկայացնում է շուրջ 700 hազար անուն ապրանքատեսակ ունեցող օնլայն հիպերմարկետ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am