Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Լավրենտի Բարսեղյանի անունը վառ կմնա Մանկավարժական համալսարանի պատմության մեջ

Լավրենտի Բարսեղյանի անունը վառ կմնա Մանկավարժական համալսարանի պատմության մեջ

ԵՐԵՎԱՆ,  6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խ. Աբովյան անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը խորապես վշտակցում է Լավրենտի Բարսեղյանի հարազատներին, մտերիմներին, կոլեգաներին, ուսանողներին՝ անդառնալի կորստի կապակցությամբ: Մինչև կյանքի վերջին օրը Լավրենտի Բարսեղյանն աշխատել է Մանկավարժական համալսարանում և իր փորձն ու գիտելիքների անսահման պաշարը փոխանցել  ուսանողներին: Նրա անունը վառ կմնա ինչպես մեր ժողովրդի, այնպես էլ Մանկավարժական համալսարանի պատմության մեջ: 

Դեկտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը 77 տարեկան հասակում կյանքից հեռացավ Մանկավարժական համալսարանի Թանգարանագիտության, գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնի վարիչ, Էրեբունի, Սարդարապատ թանգարանների, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնադիր-տնօրեն, ԽՍՀՄ նախարարների խորհրդի եւ ՀՀ պետական մրցանակների դափնեկիր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լավրենտի Բարսեղյանը:

Նա 1959 թվականին ավարտել էր Երևանի պետական համալսարանը։ 1968-1972 թթ. ղեկավարել է Էրեբունի ամրոցի, Գառնիի տաճարի, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան (Դսեղ) վերականգնման աշխատանքները: 1973-1978 թթ. եղել է ՀԽՍՀ մշակույթի նախարարության մշակութալուսավորչական հիմնարկների վարչության պետ: 1978-1985 թթ.` ՀԱՊԹ տնօրեն, 1984-1985 թթ.` միաժամանակ՝ ՀՊՊԹ տնօրեն: 1988-1991 թթ.՝ ՀԽՍՀ Նախարարների խորհրդին առընթեր պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության և օգտագործման գլխավորվարչության պետն էր, 1992-1995 թթ.՝ ՀՀ ԳԱԱ փոխնախագահ:

Լավրենտի Բարսեղյանը մի շարք թանգարանների գիտական ցուցադրությունների հեղինակ էր: Նրա աշխատությունները վերաբերել են հայ ժողովրդի ծագման ու կազմավորման հարցերին նվիրված պատմագիտական և աղբյուրագիտական հետազոտությունների ամփոփմանը, Հայոց ցեղասպանությանը:

Ազգային անվտանգության հիմնախնդիրների միջազգային ԳԱ նախագահության անդամ (1998-ից) էր, «Ազգային անվտանգության հիմնախնդիրների համահայկական ակադեմիա» հասարակական կազմակերպության նախագահ (2003-ից): 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am