Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

ԵԱՀԿ-ն աջակցում է Հայաստանում անցկացվող երիտասարդական հակակոռուպցիոն ծրագրի

ԵԱՀԿ-ն աջակցում է Հայաստանում անցկացվող երիտասարդական 
հակակոռուպցիոն ծրագրի

ԾԱՂԿԱՁՈՐ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծաղկաձորում մեկնարկել է հետաքննչական լրագրողության և ֆոտոլրագրությանը նվիրված հակակոռուպցիոն դասընթացներն ամփոփող քառօրյա ծրագիրը, որն իրականացվում է «Ապագան քոնն է» հասարակական կազմակերպության կողմից` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի օժանդակությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԵԱՀԿ-ի տարածած հաղորդագրությունը, ծրագրին մասնակցում է 25 երիտասարդ:

«Երիտասարդներին արդյունավետ և արդար կառավարման մեջ իրենց դերի մասին ուսուցումը, կոռուպցիայի  վտանգների մասին իրազեկվածության բարձրացումը և հանրության հուզող հարցերի շուրջ հանրային բանավեճեր նախաձեռնելու հմտությունները կարևոր նշանակություն ունեն»,-  նշել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հակակոռուպցիոն ծրագրերի համակարգող Նաիրա Գյուլնազարյանը:

Դասընթացի շրջանակներում երիտասարդները կմասնակցեն բանավեճերի, ինտերակտիվ խաղերի, կամփոփեն հետաքննական լրագրության և վավերագրական լուսանկարչության վերաբերյալ նախապատրաստական դասընթացների ժամանակ ստացած դասերը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am