Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Թուրքիան շարունակում է ժխտողականության քաղաքականությունը

Թուրքիան շարունակում է ժխտողականության քաղաքականությունը

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայից հնչող ազդակները գալիս են ապացուցելու, որ Թուրքիան շարունակում է ժխտողականության քաղաքականությունը: Ազգային ժողովում հայտարարությունների ժամին այս մասին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Դրա վկայությունն է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի վերջերս արված հայտարարությունը, համաձայն որի՝ Թուրքիան խոչընդոտելու է Ցեղասպանության ճանաչման գործընթացը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց ԱԺ փոխնախագահը:

Շարմազանովի հավաստմամբ՝ չնայած Անկարայի գործադրած ջանքերին՝ այնուհանդերձ կան եւ կլինեն երկրներ, որոնք մարդու իրավունքների պաշտպանության իրական ջատագովներ են: Վառ ապացույցը Բոլիվիան է, որի խորհրդարանի զույգ պալատների կողմից  նախօրեին միաձայն դատապարտվեց Հայոց ցեղասպանությունը եւ այն ժխտող քաղաքականությունը: ԱԺ փոխնախագահը համոզվմունք հայտնեց, որ մարդկության դեմ իրագործված ոճիրները  պետք է դատապարտվեն, քանի որ ժխտողականությանը միտված ցանկացած գործողություն նույնքան հանցավոր է, որքան ոճրագործությունը: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am